Էստոնիան պատրաստ է ՆԱՏՕ-ի մինչեւ 5000 զինվոր տեղաբաշխել. պաշտպանության նախարարություն

Էստոնիայում ամեն բան պատրաստ Է արագ արձագանքման ուժերի մինչեւ 5000 զինվոր տեղաբաշխելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ERR հեռարձակող ընկերությանը հայտնել Է պաշտպանության նախարարության կանցլեր Կուստի Սալմը:

«Մենք հստակ տեսնում ենք, որ զսպման քաղաքականության առումով բալթյան տարածաշրջանը պետք Է ամրապնդել: Կան հստակ պլաններ, թե ինչպես դա անել անհրաժեշտության դեպքում… Էստոնիայում ամեն ինչ պատրաստ Է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մինչեւ 5000 հազար թվաքանակով մարդ ժամանելու համար,-ասել Է նա:-Տապայում տարածք կա դաշնակիցներին ընդունելու համար, որտեղ կարելի Է պահեստավորել սարքավորում, զենք եւ այն ստորաբաժանումներին բաժանել»:

Պաշտոնյայի խոսքով՝ եթե զինվորականների համար չբավականացնի տեղերը զորանոցներում, նրանց կարելի կլինի տեղավորել վրաններում: «Եթե դաշնակիցներին հարկ լինի պահել Էստոնիայում, ապա կկառուցվի նաեւ զորանոցներ»,-հավելել Է Սալմը:

Նա հիշեցրել Է, որ մշտական հիման վրա 1200 թվաքանակով ՆԱՏՕ-ի մարտական խումբ Էստոնիա ուղարկելու որոշումն ընդունվել Է 2016 թվականի հունիսին Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, իսկ 2017 թվականի ապրիլին դաշնակիցներն արդեն ժամանել են Էստոնիա: Այդ ժամանակվանից Էստոնական կողմը կարողացել Է անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում