Էկոնոմիկայի փոխնախարարն իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։
Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծութուն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հեռանկարով։

🇦🇲🇮🇷 Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։…

Опубликовано ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Пятница, 19 мая 2023 г.

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան