2025 թվականի դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Կենսագրություն
Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Կրթություն
1996-2000 թթ.Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ՝ գերազանցության դիմպլոմով:
2000-2002 թթ.Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա:
2002-2005 թթ.ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:
Աշխատանքային գործունեություն
- 2002-2005 թթ
ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության մասնագետ:
- 2007 թվականին
ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական:
- 2016 թվականին
ՀՀ նախագահի ՆԿ-262-Ա կարգադրությամբ ընդգրկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի կազմում:
- 2018-2022 թթ.
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ):
- 2015 թվականի հունիսի 13-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
- 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 6-ը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
- 2020 թվականին
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ:
- 2020 թվականին
Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) ավագ փորձագետ:
- 2020 թվականի սեպտեմբերի 15-ին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
- 2025 թվականի դեկտեմբերի 5-ին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: