Էդգար Հովհաննիսյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում

Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:

Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Այա մասին հայտնել են ԲԴԽ-ից:

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը