ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության փուլերից մեկին

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները:

Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։

Related posts

Անօդաչու սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկի տարածք է ներնետվել բջջային հեռախոս

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչի է ոչնչացրել. նա պատրաստվում էր կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում․ տեսանյութ