Զովունիում տղամարդը պայթեցրել է իրեն ու նախկին կնոջը

Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։

Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։

Նախնական տվյալներով նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

11։44

Կոտայքի մարզի Զովունի համայնքում պայթյուն է տեղի ուենցել։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից։

Զովունիի համայնքի բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պայթյունի հետևանքոցվ երկու անձ է մահացել։

Tert.am-ի հետ զրույցում Զովունիի համայնքանպետ Արտաշես Ղարիբյանն ասաց․ «Ամուսինն է պայթեցրել կնոջը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան, չորս երեխա ունեն, մոտ քառասուն տարեկան են։ Մանրամասները կհայտնեն իրավապահները»։

Related posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ