Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին:

Related posts

Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիր»-ում «Կեսար» և «Մայրաքաղաքային» աղցանների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. ՆԳՆ