Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավորությունը:  Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդների զրույցը կայացել է այսօր: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:

«Շնորհակալություն Անգելա Մերկելին Դոմբասում հակամարտւթյան խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը գնահատելու համար: Իմ և բոլոր ուկրաինացիների համար խաղաղության հասնելը մնում է առաջնահերթություն: Հույս ունենք, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների խորհրդականների հանդիպումը կունենա հստակ որոշումներ և արդյունքներ, և շուտով կհանդիպեն նորմանդական քառյակի առաջնորդները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան