Զելենսկին հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը. Սպիտակ տուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ցավոք, հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ այդ պատերազմն ավարտվի, իսկ ամերիկացի ժողովուրդը հոգնել է պատերազմի համար հարյուր միլիարդավոր դոլարներ վճարելուց։ Լևիթը նշել է՝ նախագահ Զելենսկին բավարար չափով երախտապարտ չէ ԱՄՆ-ին:

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ նախատեսվող համաձայնագիրը Ուկրաինայի ժողովրդի համար տնտեսական բարգավաճում էր ապահովելու և վերականգնելու էր ամերիկացի հարկատուների գումարները, սակայն գործարքը չկայացավ Զելենսկու «կոպիտ և թշնամական վարքի պատճառով»:

«Մենք այլևս չենք պատրաստվում դատարկ չեկեր գրել հեռավոր երկրում պատերազմի համար՝ առանց իրական, կայուն խաղաղության»,- նշել է Լևիթը։

Related posts

Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները․ մանրամասներ՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից

Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ կան տուժածներ