Զելենսկիի գրասենյակից հայտնել են ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մոտավոր ժամկետը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Կարող եմ ասել հետևյալը՝ կարծում եմ, որ մայիսի սկզբից ոչ ուշ, մայիսի սկզբին, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է խաղաղության համաձայնագիր ձեռք բերենք, գուցե այդ ժամկետից շատ ավելի վաղ, տեսնենք, ես նշում եմ առավելագույն ժամկետը: Միգուցե կպայմանավորվենք մոտ ապագայում՝ մեկ-երկու շաբաթ կամ մինչև մայիսի վերջ՝ ևս մի փուլից (բանակցությունների) հետո»,- ասել է նա յութուբյան Feygin Live ալիքում հրապարակված հարցազրույցում։

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան