Զգալի առաջընթաց է արձանագրվել. Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։ Այն աշխատում է օպերատիվ, ի դեպ, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերի շուրջ հանդիպումների հետ միաժամանակ։ Բառացիորեն օրերս կայացել են հերթական շփումները։ Դրանք եռակողմ աշխատանքային խմբեր են, որոնք ստեղծվել են երեք ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ։ Զգալի առաջընթաց է արձանագրվել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ, մոտ ժամանակներս դրանք կձևակերպվեն»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը:

Արտգործնախարարն անդրադարձել է նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում Ադրբեջանի և Իրանի հետ փոխգործակցությանը:

«Այսօր մենք խոսեցինք Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև ընթացող քննարկումների մասին՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային փոքր հատվածի վերականգնման վերաբերյալ։ Սեպտեմբերին արդեն նախատեսվում են մասնագետների շփումներ»։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան