Զբոսաշրջիկների հոսքից Գյումրին չի շահում

Զբոսաշրջիկների հոսքից չի շահում Գյումրին
Գյումրու՝ հիմնականում կենտրոնական թաղամասերի սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, հյուրատներում, ժամանցի տարբեր վայրերում այս օրերին ազատ տեղեր դժվար է գտնել։ Հյուրերը հայ եւ օտարերկրացի զբոսաշրջիկներն են։
Չնայած զբոսաշրջիկների ու խոշոր գումարների հոսքին՝ տնտեսվարողները Գյումրու համայնքային բյուջե համարյա վճարում են նախորդ տարիներին սահմանված հարկերի չափով, երբ հատուկենտ զբոսաշրջիկների կարելի էր հանդիպել քաղաքում։
Ամռան ամիսներին նշված վայրերում շահույթը, 2018-2019 թականների համեմատ, գերազանցում է 4-5 անգամ, մինչդեռ տնտեսվարողի համար Գյումրու ավագանու սահմանած տեղական վճարները, տուրքերն ու դրույքաչափերը գրեթե նույնն են մնացել։
Գյումրի համայնքի ավագանին որոշակիորեն բարձրացրել է համայնքային թանգարանների մուտքի տոմսերի գները, որոնց ընդհանուր եկամտի եւ համայնքային բյուջեի մուտքերի մասին առանձնացված հաշվետվություններ չկան։
Զբոսաշրջությունից շահում է տնտեսվարողը, որն, անգամ այս ընթացքում ստանալով գերշահույթ, աշխատողների 1/2 կամ 1/3-րդին դարձյալ պահում է ստվերում եւ չի կատարում հարկային պարտավորվածություն։
Պետական եւ ՏԻՄ համակարգի վատ աշխատանքի հետեւանքն է սա։

Զբոսաշրջիկների հոսքից չի շահում Գյումրին

Գյումրու՝ հիմնականում կենտրոնական թաղամասերի սրճարաններում, ռեստորաններում,…

Опубликовано Ани Мкртчян Пятница, 22 июля 2022 г.

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան