Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

Նոյեմբերի 21-ին Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ բացի հարցերին պատասխանելուց նաև հեռախոսազանգի է արձագանքել: Ուղիղ հեռարձակումը չի ընդհատվել և լսելի է դարձել խոսակցությունը:

Մասնավորապես, Զախարովային խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների գրոհների թեման։

«Բալիստիկ հրթիռների գրոհի հետ կապված այն, ինչի մասին սկսել են խոսել Արևմուտքում, մենք ընդհանրապես չենք մեկնաբանում»,- ասվել է Զախարովային:

Հայտնի չէ՝ սա ծրագրված քայլ էր, թե պատահաբար է տեղի ունեցել։ Ավելի ուշ Զախարովան ռուսական լրատվամիջոնցերին հայտնել է, որ ճեպազրույցի ժամանակ բալիստիկ հրթիռների վերաբերյալ հեռախոսազրույցում որևէ ինտրիգ չկար։ Խոսել է փորձագետի հետ:

«Զանգը եղել է այն մասին, թե արդյոք նախարարությունը նպատակահարմար է գտնում մեկնաբանություն անել թեմաներից մեկի վերաբերյալ։ Մասնագետներին հարցրի՝ սա՞ է մեր թեման, պատասխանը տրվեց ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,- ասել է Զախարովան։

Related posts

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց