Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

Նոյեմբերի 21-ին Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ բացի հարցերին պատասխանելուց նաև հեռախոսազանգի է արձագանքել: Ուղիղ հեռարձակումը չի ընդհատվել և լսելի է դարձել խոսակցությունը:

Մասնավորապես, Զախարովային խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների գրոհների թեման։

«Բալիստիկ հրթիռների գրոհի հետ կապված այն, ինչի մասին սկսել են խոսել Արևմուտքում, մենք ընդհանրապես չենք մեկնաբանում»,- ասվել է Զախարովային:

Հայտնի չէ՝ սա ծրագրված քայլ էր, թե պատահաբար է տեղի ունեցել։ Ավելի ուշ Զախարովան ռուսական լրատվամիջոնցերին հայտնել է, որ ճեպազրույցի ժամանակ բալիստիկ հրթիռների վերաբերյալ հեռախոսազրույցում որևէ ինտրիգ չկար։ Խոսել է փորձագետի հետ:

«Զանգը եղել է այն մասին, թե արդյոք նախարարությունը նպատակահարմար է գտնում մեկնաբանություն անել թեմաներից մեկի վերաբերյալ։ Մասնագետներին հարցրի՝ սա՞ է մեր թեման, պատասխանը տրվեց ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,- ասել է Զախարովան։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին