Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել և ուղղվել է. վարորդը մահացել է

 

Դեկտեմբերի 18-ին` ժամը 02:38-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորից դեպի Արենի ընկած ճանապարահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին KamAZ (վարորդ՝ Ա. Մ. ծնված 1974 թ․) մակնիշի բեռնատարը կողաշրջվել և ուղղվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան