Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի որոշ հատվածներում կգործարկվեն «հետիոտնային կանչի ռեժիմով» լուսացույցներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ից Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ։

Երկու հատվածներում` հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։

«Հորդորում ենք տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հետևել լուսացույցերի ազդանշաններին և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է ՏԿԵՆ հաղորդագրության մեջ:

Related posts

Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում