Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 66-ամյա կին է մահացել

Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին հոկտեմբերի 30-ին ժամը 23.30-ի սահմաններում իրար են բախվել «Օպել» և «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և վեց ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» ուղևորը՝ 1956 թ. Հայկանուշ Մխիթարյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում