Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հոկտեմբերի 29-ին` ժամը 18:49-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին բախվել են Ford (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1968 թ.) և «ՎԱԶ» (վարորդ՝ Ա․ Ղ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Պ․-ն (ծնված 1968 թ․), Ս․ Խ․-ն (ծնված 1999 թ․), Լ․ Պ․-ն (ծնված 1940 թ․), Ա․ Ե․-ն (ծնված 1992 թ․), Ի․ Խ․-ն (ծնված 2002 թ․) և Վ․ Ղ․-ն (ծնված 1995 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները Ա. Ղ․-ին և Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ․ Ա․-ին (ծնված 1950 թ․) պատգարակել են դեպի շտապօգնության ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները փակել են Ford մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան