Երևան-Գյումրի ավտոճանապարհին զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել

Նոյեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջանի վարչական տարածքում, «Howo» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գառնի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և տեղափոխելիս է եղել զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մի մասը թափվել է։

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ