Երևան-Ապարան երթուղու GAZel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կան տուժածներ

Հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը