Երևանում և մարզերում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, կոտրվել են ծառեր

 

Հունիսի 18-ին` ժամը 10։40-17։20-ը, Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Կապուտան գյուղում վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և կոտրվել են ծառեր։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում