Երևանում պարանոցը կտրված վիճակում կնոջ դի է հայտնաբերվել, վերջինիս սպանության համար կասկածվում է նրա որդին

Օգոստոսի 15-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Shamshyam.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել են սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր, իսկ պարանոցը՝ կտրված վիճակում:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված հանցանքը կատարելու կասկածանքով որոնում են մահացածի 26-ամյա որդուն:

Related posts

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին