Երևանում մեքենայի ուղևորը՝ կաշառք առաջարկելու, վարորդը՝ ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայիսի 5-ին՝ ժամը 01.40-ին, Տիգրան Մեծի պողոտայում ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենան: Խախտումը չարձանագրելու համար ուղևորը պարեկներին առաջարկել է 20 000 դրամ կաշառք, իսկ մեքենայի սրահի տեսանելի հատվածում պարեկները նկատել են ատրճանակի նմանվող իր:

33-ամյա ուղևորը՝ կաշառք առաջարկելու, իսկ 33-ամյա վարորդը՝ ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը

Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով