Երևանում հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու դի

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/23 հասցեում գործող «Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում տղամարդու դի կա։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ազգությամբ թուրք է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Related posts

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս․ Նիկոլ Փաշինյան

Նոր Արմավիր գյուղում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ