Այսօր՝ սեպտեմբերի 9-ի ժամը 10:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը գտնվող տղամարդը, ով նախկինում սպանության համար եղել է դատապարտված, իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել: