Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները, ստուգում իրականացնելու նպատակով, այցելել են «ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝

– արտադրության մեջ օգտագործվող ալյուրը պարկերով դրված է եղել արտադրամասի մուտքի հատակին, իսկ գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինությունից.

– սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես արտադրամաս, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները.

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, համազգեստի համար կախիչներով.

– աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար

Related posts

Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք

ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար

Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ