Երևանում բախվել են «Honda»-ն ու «Nissan»-ը. վերջինը բախվել է գազախողովակի սյանը, ապա՝ խանութի պատին. կա 4 տուժած

Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց , բախվել «Մուշական» խանութի պատին և կոտրել այնտեղ տեղադրված վճարային տերմինալը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել է նաեւ ճանապարհով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը։

Դեպքի վայր են ժամանել նաեւ «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակի սյունը վերականգնելու ուղղությամբ։

Related posts

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը