Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

 

Այս պահին իրականացվում են GIS համակարգով աղբամանների տեղադրման աշխատանքներ, որը թույլ կտա տեսնել, թե մայրաքաղաքում որ աղբամաններն են մաքրվել յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ, որոնք են մնացել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը՝ նշելով, որ GIS համակարգի գործարկման արդյունքում ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը մայրաքաղաքում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ այդ համակարգի ներմուծման արդյունքում կարողանալո՞ւ են օնլայն ռեժիմով տեսնել աղբահանության մասով կատարված աշխատանքները: Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ այս պահին աղբամանների թվայնացում է իրականացվում, երկրորդ փուլով աղբատարների GPS տվյալները կցուցադրվեն քարտեզի վրա, որն էլ թույլ կտա վերահսկել աղբահանության գործընթացը:

Սաշա Կատվալյանը նշեց, որ մի քանի գործիք է նախատեսվում այս գործընթացի համար, առաջին՝ ցույց է տրվելու, որ աղբատար մեքենան մոտեցավ աղբամանին, երկրորդ՝ ինչքան ժամանակում այդ գործողությունն արվեց, երրորդ՝ քանի անգամ պիտի աշխատի աղբատար մեքենայի ամբարձիչը, այսինքն՝ եթե տարածքում կա 4 աղբաման, աղբամանը 4 անգամ պետք է բացվի-փակվի:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ