Երևանյան բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի՝ գլուխը պոլիէթիլենային տոպրակով փակված

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10․35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ Վարդանանց փողոցի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, ու տան դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները բացել են տան դուռը, ապա փակ պատշգամբում տեղադրված մահճակալի տակ հայտնաբերել են նույն տան բնակիչ, 66-ամյա կնոջ դին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նրա գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակով փակված, ու նրա մոտ հայտնաբերել են նամակ, որում հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն, և գործել է ինքնասպանություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Related posts

Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա