Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ-ն դիմել է ԱԱԾ. Շուշան Ստեփանյան

Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ  բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան», – գրել է նա:

Related posts

«Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները

Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում