Երևանի փողոցներում անձրևաջրերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Ապրիլի 12-ին՝ ժամը 23։40-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները։

Related posts

Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆ

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է