Երևանի հանրային տրանսպորտի թանկացումը քանի տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա

Երևանում հանրային տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը միայն 0.1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա:

Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4 տոկոս է, որից 0.23-ը Երևանի ցուցանիշն է: Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի՝ մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից (այսինքն՝ թանկացումը լինում է 50 տոկոսով), ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1 տոկոս աճի ազդեցություն»,- մանրամասնել նա:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ