Երևանի կենտրոնը բոլոր իրադարձությունների կիզակետում է. Նիկոլ Փաշինյան

Երևանի փոքր կենտրոնը ժամանակին նախագծվել է որպես ակադեմիական քաղաք: Հիմնական ինստիտուցիոնալ կառույցները, որոնք ժամանակին նախագծել է Թամանյանը և տեղադրել քաղաքի կենտրոնում, դրանք եղել են հենց կրթական և կառավարչական հաստատություններ:

Այսօր Երևանի կենտրոնը Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետում է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը ներկայացնելիս:

«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- ընդգծել է վարչապետը:

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է