Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը

Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը:

36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից:  Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրեասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:

2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը