Երկրաշարժ` Տիբեթում. կան զոհեր

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, ինչի հետևանքով փլուզվել են շենքեր, կան նաև զոհեր։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, հղում անելով Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու օպերատիվ շտաբին, զոհերի թիվը հասել է 53-ի։

Տեղական իշխանությունները մոբիլիզացրել են ռեսուրսները որոնողափրկարարական աշխատանքներ անցկացնելու համար: Տեղի է ունենում բնակչության տարհանում կրկնակի ստորերկրյա ցնցումների առաջացման վտանգի պատճառով։

Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ Նեպալի հետ սահմանին գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 80 հազար բնակչություն ունեցող Շիգաձե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից