Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Հուլիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան