Երկրաշարժ Հայաստանում․ զգացվել է Տավուշի մարզի մի շարք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Սույն թվականի մայիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 17-ին, ժամը 13:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Խաշտառակ գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշտառակ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է