Երկրաշարժ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:10-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 44.07⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ձյունաշող, Մեծավան և Պաղաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Related posts

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթանակ տարավ, մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է. Ալեքսանյան

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա