Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում

Նոյեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.94⁰ և արևելյան երկայնության 48.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը