Երկրաշարժի էպիկենտրոնը մարտի 8-ին արձանագրված M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում է

Մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 05:03:21-ին (UTC 01:03:21), Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է M=4.0 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.9220 N, արևելյան երկայնության՝ λ=44.1890 E: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:

Այս մասին հայտնում են ակադեմիայի հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երկրաշարժի էպիկենտրոնը սույն թվականի մարտի 8-ին արձանագրված M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում է՝ տեղաբաշված Շենավան-Գոգարան բնագավայրերի մերձակայքում։ Վերջինիս էպիկենտրոնից շեղված է մոտ 9 կմ հարավ-արևմուտք և նշված երկրաշարժի հետցնցումն է:

Երկրաշարժի մագնիտուդի գնահատված արժեքն ամբողջությամբ բավարարում է տեղի ունեցած հետցնցման առավելագույն մագնիտուդի արժեքին, որը հաստատում է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից մարտի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին հաղորդագրության մեջ բերված սպասվելիք ուժեղագույն հետցնցման կանխատեսումը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում