Երեխան 2-րդ հարկի պատուհանից ընկել է․ վիճակ ծանր է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հայտնել են, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ ծնողների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 18։10-ի սահմաններում Մ.Գ․-ն իրենց տան 2-րդ հարկում գտնվող բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով վայր է ընկել, որի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա», այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը