Երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք չեմ խոստացել․ Վարչապետ

Ես երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք չեմ խոստացել: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես սա չեմ ասում ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն, ասում եմ՝ ապացուցելու է այնպես, որ դրան էլ առարկություն չի կարող լինել: Այլ բան, որ կան նյութեր, որ ես պետք է ապագաղտնիացնեմ, հասկանո՞ւմ եք՝ դա մենակ ինձ հետ կապված չէ: Օրինակ՝ եթե մեր ընդդիմադիր գործընկերները գան ու քննիչ հանձնաժողովում ասեն՝ չէ՛, դու խոստացել ես, մենք գիտենք, ապացուցի, ես մի քիչ կդիմադրեմ, բայց երբ որ ասեն՝ «տեսեք, ժողովո՛ւրդ, հերթական անգամ…», ապա ես իմ ձեռքով կապագաղտնիացնեմ և կապացուցեմ»,- ասաց նա:

Related posts

Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Այցելեցի նախագահական նստավայր՝ շնորհավորելու Վահագն Խաչատուրյանին. Նիկոլ Փաշինյան