Երախտապարտ եմ Հայաստանին ու Արցախին գերազանց աջակցություն ցույց տալու համար. Վարուժան Ներսեսյանը՝ Բոբ Մենենդեսին

Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հրաժեշտի նպատակով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ և շնորհակալություն հայտնել Հայաստանին ու Արցախին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին դեսպանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբոբում:

«Այսօր առավոտյան հրաժեշտի նպատակով հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Երախտագիտությունս եմ հայտնել իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանին ու Արցախին ցույց տված իր գերազանց աջակցության համար: Նրա օգնությունը բեկումնային է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- գրել է նորանշանակ դեսպանը:

Related posts

Ընկեր Աշոտի ծննդյան օրը՝ շախմատային պայքարի ու հիշողության օր

Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է