Երազի իմ երկիր հայրենի. Հայկական բանակը 32 տարեկան է

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է:

Տոնի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Երազի իմ երկիր հայրենի» խորագիրը:

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:

Քիչ ավելի ուշ հիմնվեց պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Related posts

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

«Ցայգն» արդեն 34 տարի գյումրեցու մշտական հյուրն ու այցելուն է