Եվրոպան արդյունավետ կապեր է կառուցում Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով. Կոս

Եվրոպան ավելի արդյունավետ կապեր է կառուցում Կենտրոնական Ասիայի հետ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով` հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ԵՄ քաղաքականության առանցքային տարրերից մեկը տրանսպորտային և տնտեսական կապի զարգացումն է:

«Միասին մենք ցանկանում ենք զարգացնել նոր տրանսպորտային, էներգետիկ և թվային ուղիներ Հարավային Կովկասում։ Այս կապերը կարող են ավելի սերտորեն կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ նվազեցնելով ռազմավարական կախվածությունը։ Հյուսիսում և հարավում մոլեգնող պատերազմի պայմաններում, Թուրքիայի և Հարավային Կովկասի միջով ի հայտ եկող առևտրային ուղիները կարևոր նշանակություն են ձեռք բերել»,- նշել է Կոսը։

Եվրահանձնակատարը հավելել է, որ ԵՄ նիստում կքննարկվեն հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև Թուրքիայի հետ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ