Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին մեկնարկել է սուրբծննդյան տոնական շրջանը

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին մեկնարկել է Սուրբ Ծննդյան տոների շրջանը, մի շարք քաղաքներում բացվել են ավանդական տոնավաճառները:

Տեղական իշխանությունները, սակայն, փորձում են սահմանափակել տոնական լուսավորության ժամերը՝ հայտնում է Associated Press-ը: Էներգախնայող ռեժիմի են անցել Լոնդոնը, Փարիզը, Ստրասբուրգը, Վերոնան, Բուդապեշտը և այլ քաղաքներ:

ABC News-ն էլ գրում է, որ երկրները կանգնած են ընտրության առաջ՝ խնայել էներգիան և համերաշխություն հայտնել գնաճից տուժած քաղաքացիներին, թե լուսավորել քաղաքները տոնական տրամադրությամբ և հակահարված տալ համավարակին, որի պատճառով մարդիկ 2 տարի շարունակ զրկված են եղել Սուրբ Ծննդյան տոներից:

Related posts

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Կապահովվի «Անձնական օգնականի ծառայություն» միջոցառման շարունակականությունը

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի