«Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան

Ավարտվեց «Եվրատեսիլ- 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան 631 միավորով: Ուկրաինան ներկայացնում էր Kalush Orchestra խումբը։

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է 466 միավորով:

Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Ուկրաինան հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հայտնվեց առաջատար դիրքերում:

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը մրցույթին մասնակցում էր SNAP երգով: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:

Եզրափակչում Ռոզա Լինից զատ հանդես էին գալիս ևս 24 երկրի պատվիրակներ:

Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէր:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը