Եվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական աջակցությունը Հայաստանին. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին հայտնել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով իր ազդեցությունն օգտագործել՝ երկիրը շեղելու վերջին ընտրություններում ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությունից։

Ես հանդիպեցի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ վաղվա Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ, որի ժամանակ անդամ երկրների հետ կքննարկենք Հայաստանին հետագա աջակցությունը՝ ի ցույց դնելով մեր համերաշխությունը։

Մենք կտրամադրենք ֆինանսական օգնություն և կօգնենք Հայաստանին ավելի պարզեցնելու առևտուրը հարևանների ու Եվրոպայի հետ»,- գրել է Մարթա Կոսը Իքսի իր էջում:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ծրագրել է Երևան այցելել հուլիսի 5-ին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար։

Related posts

«Նվիրում»՝ երաժշտական խոնարհում հարազատ Գյումրուն

Վանաձորում որոնում են Փամբակ գետն ընկած 2 երեխաներին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է․ աշխատակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ