Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հիմնական պայմաններից մեկը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից, ասել է Անիտա Հիփերը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակը։

«Ուկրաինայում չարդարացված ռուսական ագրեսիայի ավարտը և ամբողջ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը կլինի պատժամիջոցները փոփոխելու կամ չեղարկելու հիմնական պայմաններից մեկը»,- ԵՄ ներկայացուցչի խոսքն է մեջբերել Reuters-ը:

«Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանին պետք է դատել իր գործողություններով, ոչ թե խոսքերով: Ռուսաստանը պետք է իրական քաղաքական կամք դրսևորի»,- հավելել է Հիփերը:

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Մոսկվան Սև ծովում զինադադարի պայման է անվանել ռուսական բանկերի և սննդի միջազգային առևտրում ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների չեղարկումը:

ԱՄՆ-ն, իր հերթին, խոստացել է օգնել վերականգնելու Ռուսաստանի մուտքը համաշխարհային շուկա գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար:

Ուկրաինան պաշտոնապես չի համաձայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի մեղմացմանը՝ որպես Սև ծովում հրադադարի պայման։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին