Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին

Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները սկզբունքորեն հավանություն են տվել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցության շրջանակին: Այդ մասին հայտնել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։

ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունը պաշտոնապես կսկսվի հունիսի 25-ին:

«Դեսպանները սկզբունքորեն համաձայնեցրել են Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցության շրջանակները։ ԵՄ Խորհրդում Բելգիայի ներկայացուցչությունը միջկառավարական առաջին համաժողովները կհրավիրի հունիսի 25-ին»,- նշված է Բելգիայի ներկայացուցչության X-ի միկրոբլոգում։

Related posts

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները